18.04.2025
ԶՈւ ԳՇ պետն այցելել է կենտրոնական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես
prev Նախորդ նորություն

Մենք չպետք է մոռանանք. ԵԽ պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանում են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ- Յան Ռուիսենի եւ Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությունները:


Հյուրերը ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ հունիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակությունների անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթանալով Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին` Բերտ- Յան Ռուիսենը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Շատ շնորհակալություն շրջայցի համար: Ցուցադրությունը շատ հուզիչ է: Այն ցույց է տալիս հայերի ողբերգական ճակատագիրը: Մենք չպետք է մոռանանք սարսափելի արարքները եւ պետք է կենդանի պահենք այս ցեղասպանության հետ կապված հիշողությունները»,- նշել է նիդերլանդացի պատգամավորը:


 


 

Ադրբեջանը կրակել է Ներքին Հանդի և Սրաշենի դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար