Հուլիսի 11-17-ը Հայաստանում իրականացվել է 5 681 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք, առողջացել է 311 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 424 400 դեպք, որոնցից 413 354-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 736 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 626 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 148 390 թեստավորում: