Այսօր՝ փետրվարի 22-ին, Երևանում՝ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի դիմաց, բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ Եվրանեսթ ԽՎ-ի նիստին մասնակցող ադրբեջանցի պատգամավորների այցի։ Բողոքի ակցիային մասնակցում են 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, հասարակական-քաղաքական գործիչներ` իրենց վրդովմունքը հայտնելով եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությանը չարձագանքելու, հայ գերիների վերադարձի վերաբերյալ անբավարար ճնշման կապակցությամբ։