30.10.2025
Մենք Բաքվի հետ համակարգում ենք Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը. Չավուշօղլու
14.10.2022
Մենք Բաքվի հետ համակարգում ենք Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը. Չավուշօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը Պրահայում պայմանավորվել են Թուրքիայում և Հայաստանում հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչների հետագա հանդիպումների շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Քաթարից իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մենք դեռ պայմանագիր չունենք Հայաստանի հետ։ Մեր հատուկ ներկայացուցիչները հանդիպել են 4 անգամ։ Հետագա հանդիպումները կլինեն Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք անկեղծորեն ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով, հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ «Մենք քայլեր ենք համակարգում Ադրբեջանի հետ»,- ասել է թուրք նախարարը։ «Մոտ ապագայում մենք չենք նախատեսում Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրել, ուղղակի քննարկվում է հարաբերությունների կարգավորման ուղղությունը»,- հավելել է Չավուշօղլուն։