6.07.2025
Աննա Հակոբյանի թերթը հրապարակել է, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը
03.10.2022
Աննա Հակոբյանի թերթը հրապարակել է, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի "Հայկական ժամանակ" թերթը, հղում անելով "հավաստի աղբյուրին", հոդված է հրապարակել՝ "Ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության. ի՞նչ է ուզում Ադրբեջանը" վերտառությամբ, որը ուշագրավ մեսիջներ է պարունակում: Ներկայացնում ենք այն ստորև. "Միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետևյալն են. ԼՂ պաշտպանության բանակի լուծարումԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:Միջանցք Հայաստանի տարածքովՍահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:Պետք է հաշվի առնել, որ վերը նշված հարցերը թվարկված են՝ ըստ սադրիչ գործողությունների հնարավորության, թե որքանով դրանք կարող են Ադրբեջանի կողմից օգտագործվել Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքներ կազմակերպելու համար: Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ: Այս հրապարակումը կարելի է համարել նաև պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իրենք չունեն ամբողջական տեղեկատվություն բանակցային գործընթացների մասին: Հաջորդիվ կանդրադառնանք հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն: Հավաստի աղբյուր":