Երևան է ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Տարածաշրջանում Ռիքերի առաջին կանգառը Բաքուն էր, որտեղ պաշտոնյան հանդես է եկել տեսաուղերձով՝ հայտարարելով, որ խաղաղության գործընթացը հեշտ չէ։