Հոկտեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել են բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը բուժումն ավարտել են և գտնվում են վերականգնողական արձակուրդում: Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր: Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար: