Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան այսօր հայտարարել է, որ ապրիլի վերջին կայցելի Հայաստան ու Ադրբեջան և կքննարկի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցը: «ԼՂ է հասնում անբավարար քանակի մթերք, այն էլ` Կարմիր խաչի շնորհիվ, ում օգնում է Ֆրանսիան: Անհրաժեշտ է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և ավելի լավ ապահովել ԼՂ մատակարարումը: Ֆրանսիան չի խոսում, այլ գործում է»,- ասել է նա: