Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի փոխանորդ, միտրոպոլիտ Շիոյի (Մուջիրի) հետ։Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա հոգևոր-մշակութային կապերին, պատմական հարուստ ժառանգությանը և անցած համատեղ ճանապարհին։Կարևորվեց Հայաստանի ու Վրաստանի և երկու եկեղեցիների միջև ակտիվ և արդյունավետ համագործակցության պահպանումն ու ընդլայնումը։