1.10.2026
Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը
06.09.2023
Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը

Հայաստան կժամանի ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է, որ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-15-ը կժամանի Հայաստան։ «1. Կազմակերպել 2023 թվականի սեպտեմբերի 11-15-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Գուստավո ՊԱՐԱԼԼԵՍԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը: 3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին»,- ասված է կարգադրության մեջ: