6.05.2025
ՀՀ կառավարության կողմից կազմակերպվում է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթ
prev Նախորդ նորություն

Դալարիկ-Քարակերտ երկաթուղային հատվածի երթևեկությունը վերականգնվել է

Հոկտեմբերի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսել է երթևեկությունը Դալարիկ-Քարակերտ հատվածով, որտեղ հոկտեմբերի 12-ին բեռնատար գնացքը դուրս էր եկել ռելսերից։ Արդյունքում վնասվել էր ոչ միայն շարժակազմը, այլև վնաս էր պատճառվել երկաթուղային գծին և կոնտակտային ցանցին։


ՀԿԵ-ի ձեռնարկած վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 16-ից վերականգնվել են ուղևորափոխադրումները։


Այդ ժամանակահատվածում չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորատար գնացքները, իսկ Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային չվերթն իրականացվել է ժամանակավոր սխեմայով։


ՀԿԵ-ն հերթական անգամ հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:


 

Ստեփանակերտում հայ պարետի նշանակման մասին գրառման համար Հակոբյանի դեմ հայց կներկայացվի
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին