Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը եւ ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը։ VERELQ-ի հետ զրույցում այս լուրը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեից: Նշենք, որ նախկին և գործող պաշտոնյաները ձերբակալվել են կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։