28.11.2024
Քայլեր ձեռնարկել Արցախի իրավապահ համակարգում աշխատողների իրավունքների իրացման համար
prev Նախորդ նորություն

«Հանրային ձայնի» հետ առեւտրի մեջ չենք մտել. Ավինյան

Մենք առհասարակ նմանատիպ առեւտուրների մեջ չենք մտել եւ չենք պատրաստվում մտնել:


Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երկար ժամանակ խոսվում էր այն մասին, թե ի՞նչ է խոստացել ՔՊ-ն «Հանրային ձայն» կուսակցությանը, որը մասնակցեց Երեւանի ավագանու անդրանիկ նիստին եւ իր ներկայությամբ ապահովեց քվորում, եւ երեկ հյտնի դարձավ, որ այդ կուսակցության նխագահ Արտակ Գալստյանի կինը կալանքից ազատ է արձակվել:


«Այն հարցերը, որոնք վերաբերում են քրեական դատավարություններին, քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց, մենք դա չենք կարող առհասարակ առեւտրի առարկ դարձնել, որովհետեւ այդ դաշտ չենք էլ մտնում: Այն, ինչ տեղի է ունենում դատական, իրավապահ համակարգում, տեղի է ունենում անկախ այն պրոցեսներից, որոնք տեղի են ունենում քաղաքական դաշտում եւ ավագանու նիստերին: Կարծում եմ՝ ավագանու նիստերին իրենց մասնակցել-չմասնակցելու հետ կապված տարբեր ուժեր իրենց դիրքորոշումները հայտնել են հանրայնորեն: Այսինքն մենք այդտեղ ոչ ներազդել ենք, ոչ առեւտուր ենք արել որեւէ մեկի հետ: Մենք հատուկ շեշտել ենք, որ կան ուժերի տեսակ, որոնց հետ որեւէ գաղափար չենք կիսում եւ իրենց հետ նույնիսկ քննարկելու բան էլ չունենք»,-ասաց նա: