Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, Ամանորի նախաշեմին նվերների 127 փաթեթ փոխանցեց ԿԽՄԿ-ում գրանցված 2020 թվականին Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով անհայտ կորած անձանց երեխաներին՝ Երևանում և ՀՀ մարզերում: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության ֆեյսբուքյան էջից: