25.03.2026
Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. Վազգեն Մանուկյան
22.05.2023
Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր հիացմունքը հայտնելով տիկին Գայանեի և նրա ընտանիքի նկատմամբ, խոնարհվելով նրա որդու հերոսության առաջ։"Նման ընտանիքների շնորհիվ է մեր ժողովուրդը հազարամյակների միջով անցել ու բազմաթիվ սխրանքներ գործել։Այն շինծու գործը, որով այս իշխանությունն ուղղորդեց ու կալանավորեց որդեկորույս մորը, մեծ հարված է մեր ժողովրդի զգացմունքներին ու արժանապատվությանը։Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ղեկավարող անձը զուրկ է ոչ միայն ազգային մտածողությունից ու արժեքներից, այլև փոքրոգի մարդ է։Եվ ի հակադրություն Գայանեի ընտանիքի՝ մենք տեսնում ենք մեկ այլ ընտանիք, որը կործանում է ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երեխաների ապագան։Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից",- ասված է հայտարարության մեջ։