ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Վերջինս, հիշեցնենք, այս պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի դեկտեմբերին: Ինքը՝ Քոչարյանը պարզաբանել է, որ աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն՝ ընտանեկան հարցով պայմանավորված: Սակայն կա վարկած, որ նրա և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հարաբերություններն են լարվել, որն էլ նրա ազատման դիմումի հիմք է հանդիսացել: