ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ԱԺ-ում հանդիպել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Գեղամ Ստեփանյանին և Արտակ Բեգլարյանին: "Քննարկել ենք Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարման հնարավոր ուղիները, արցախահայության իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր:Մշտապես կանգնած եմ Արցախի և մեր հայրենակիցների կողքին",- գրել է: Թովմասյանը: