ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին հայտնում են նախկին նախագահի գրասենյակից: Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազատության հրապարակում շաբաթ օրը կայանալիք ի աջակցություն Արցախի հանրահավաքին մասնակցելու է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: