28.11.2024
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
prev Նախորդ նորություն

Ողբերգություն ԵՊՀ-ում. լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա 1 զոհ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն հրշեջների և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը:


Ֆոտոլրագրողղի տեղեկություններով՝ դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից: