20.04.2025
Հայաստանը պատրաստակամ է ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի հետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից, ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին:


Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։


"Խնդրում ենք հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00:


Տեսահաղորդագրության սկզբում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը և բնակության վայրը, ցանկալի է նաև՝ զբաղմունքը և աշխատանքի վայրը:


Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձևակերպված են հակիրճ, կոռեկտ և հստակ։


Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով", - ասված է հաղորդագրության մեջ։


 


 

Վարչապետը ներկա է գտնվել Քրիստիան Տեր-Ստեփանյանի հոգեհանգստի արարողությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար