9.07.2025
Հայաստանում է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավարը
10.11.2022
Հայաստանում է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ղեկավարը

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ​ Սրբուհի Գալյանը նոյեմբերի իննին ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը: Սրբուհի Գալյանը բարձր է գնահատել Բյուրոյի աջակցությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով արդյունավետ գործունեություն ծավալելու, ոլորտում առկա խնդիրները լուծելու, պատասխանատու ստորաբաժանման ներուժն ու գործիքակազմը հանրային շահերին ծառայեցնելու հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ շարունակական և արդյունավետ փոխգործակցության հեռանկարները: