ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ այսօր այցեր են իրականացվել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են: ««Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած: Քիչ առաջ ամփոփեցինք այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր»,- գրել է Թաթոյանը Facebook-ի իր էջում: