«Ո՞ր թվականի քարտեզների հիման վրա պետք է կատարվեն սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները»,- այս հարցով ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարարին դիմեց "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կա պարտավորություն եւ հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնելու Ալմաթիի հռչակագրին համահունչ»,- արձագանքեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Միայն պարտավորություն կա, որ այս գործընթացը համահունչ կլինի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներին: Չկա վերջնական պայմանավորվածություն, թե կոնկրետ որ քարտեզի վրա դա կանցկացվի: Որքան գիտեմ, Քիշնևում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահը որևէ առարկություն չի հայտնել՝ կապված 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի օգտագործման հեռանկարի հետ»,- ասել է նա։