19.04.2025
ԱԱԾ նոր բացահայտումը. թիրախում ուսումնական հաստատություններն են
prev Նախորդ նորություն

Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, Մինսկում կայացած նստաշրջանին Երևանի բացակայությունից կտրուկ եզրակացություններ անելն անիմաստ է։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Իմ կարծիքով, այս իրավիճակից [հայկական պատվիրակության բացակայությունից] կատեգորիկ եզրակացություններ անելն անիմաստ է։ Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը: Սա, կարծում եմ, ամեն ինչ ասում է»,- ասել է նա:


«Որքանով [ՀԱՊԿ] քարտուղարությանը հայտնի է, հայկական պատվիրակության բացակայության պատճառները տեխնիկական բնույթ են կրել: Ամեն դեպքում, սա անկախ ու ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա որեւէ այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել։ ՀԱՊԿ-ը հարգում է Հայաստանի Հանրապետության որոշումը՝ որպես կազմակերպության լիիրավ անդամ»,- հավելել է պաշտոնյան։

Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ԼՂ հայերին. Բժանիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար