23.11.2024
Հայաստանը եղել և մնում է ՀԱՊԿ դաշնակիցը. գլխավոր քարտուղար
prev Նախորդ նորություն

Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ԼՂ հայերին. Բժանիա

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անվանել է հակասող Աբխազիայի ինքնիշխանության փաստին։


«Հայաստանի վարչապետն իր վերջին հայտարարության մեջ միանշանակ պաշտպանել է Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ժողովրդավարությունը, ինչը էապես հակասում է Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանության փաստին»,- ասված է նախագահի մեկնաբանության մեջ։


Նա հիշեցրել է Փաշինյանին, որ Աբխազիայում հարգում են հայ ժողովրդին, որի մի մասն անցյալի ողբերգական իրադարձություններից իր փրկությունն է գտել Աբխազիայում: 


«Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել Ղարաբաղի հայերին, ովքեր իր վարած քաղաքականության արդյունքում բախվեցին պետականության փլուզման և հայրենի հողից զանգվածային արտաքսվելու ողբերգությանը», - ընդգծեց նա։


Ըստ Բժանիայի՝ Փաշինյանի քաղաքականության հետևանքը եղել է հենց Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։