Երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը գնում է աշխարհի ամենահակառուսական երկրներից մեկը ու սկսում է բողոքել Ռուսաստանից: Այս մասին իր Տելեգրամ ալիքում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: "Եվ սա կոչվում է դիվանագիտություն: Դու դրանով քծնեցիր տանտերերին ու ի՞նչ ստացար դրա դիմաց...",-գրել է նա: Հիշեցնենք, նախօրեին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիայում իր պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները և ՌԴ-ն մեզ ռազմական աջակցություն պետք է ցույց տային, բացի դրանից ակնկալում էինք նաև քաղաքական հայտարարություններ: Բայց ոչ մեկը, ոչ մյուսը չեն եղել մինչև հիմա։