25.11.2024
Ինչ հարցեր են քննարկել Փաշինյանն ու ԳԴՀ արտաքին հետախուզության ծառայության նախագահը
prev Նախորդ նորություն

Երևանը ՄԻԵԴ–ում կբարձրացնի արցախցիների գույքի իրավունքը վերականգնելու հարցը

Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական 4–րդ գանգատն է լրացնում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա նշեց, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։ Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։