25.11.2024
Երևանը ՄԻԵԴ–ում կբարձրացնի արցախցիների գույքի իրավունքը վերականգնելու հարցը
prev Նախորդ նորություն

Հանցագործները ոչ մի տեղ չեն փախչի և կպատժվեն. Փաշինյանը՝ նախկինների մասին

ՀՀ քաղաքացիների կարևորագույն պահանջն արդարությունն է, որպեսզի երկրում արդարադատություն լինի։ Սա հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունից և 2020 թվականի ողբերգական իրադարձություններից հետո ավելի ակտուալ է: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե կարծես թե այս հարցում թերացում կա, մասնավորապես, Փաշինյանի պողպատե մուրճը չի ջարդում «նախկիններին»:


Փաշինյանը նշեց, որ չի ցանկանում կոնկրետ անձերի անդրադառնալ, թեև քաղաքացու կողմից անուններ էին հնչել՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և այլն: Ըստ նրա, շատերի ընկալմամբ մի շարք քրեական և ոչ միայն քրեական գործերն արդարության ցուցիչ են։


«Որոշ մարդկանց համար այս անհատականություններն են ցուցիչ, մյուսների համար՝ ուրիշները: Եթե ​​այս մարդիկ ազատ են, ուրեմն Հայաստանում արդարադատություն չկա, հենց ազատությունից զրկվեն, ուրեմն արդարություն կլինի։ Հեղափոխությունից հետո մենք հնարավորություն ունեինք հրապարակում հավաքված մարդկանց հետ միասին գնալ և արդարադատություն իրականացնել տեղում՝ ըստ մեր տեսլականի։ Գուցե սա մխիթարություն կլիներ, բայց այսօր մենք կկանգնեինք լուրջ խնդրի առաջ՝ քանդված պետական ​​կառույցների փաստի առաջ։ Իսկ արդարադատությունը պետք է լինի ինստիտուցիոնալ»,- ասաց նա։


Փաշինյանը շեշտեց՝ չպետք է բռնապետության վերածվենք, քանի որ այսօր "դեմոկրատիայի շնորհիվ ենք դիմադրում սպառնալիքներին"։  


"Վստահ եմ, հանցագործները կպատժվեն: Հանցագործները ոչ մի տեղ չեն փախչի և կպատժվեն»,- հավելեց նա: