12.07.2025
Հանցագործները ոչ մի տեղ չեն փախչի և կպատժվեն. Փաշինյանը՝ նախկինների մասին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը վստահ չէ, որ Բաքուն պատրաստ է երեք սկզբունքների վրա հիմնված պայմանագիր կնքել

Մենք չենք կարող հստակ ասել, որ Ադրբեջանը հաստատում է իր հավատարմությունը երեք սկզբունքներին, այդ հարցերը պետք է հստակեցվեն բանակցությունների միջոցով։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Բայց նաև հստակ չենք կարող ասել, որ նա հրաժարվում է այդ սկզբունքներից»,- նշեց նա։


Ըստ Փաշինյանի՝ առաջին սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է՝ հասկանալով, որ Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր։


Երկրորդ սկզբունքը սահմանների սահմանազատումն է՝ ըստ Ալմա Աթիի 1991 թվականի հռչակագրի։ Ադրբեջանի հետ խաղաղության երրորդ սկզբունքն այն է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է բաց լինեն՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավասության, փոխադարձության և իրավահավասարության սկզբունքների վրա։

ՊԵԿ-ը ներկայացրել է աշխատատեղերի թվաքանակը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ