24.05.2025
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Հայկ Մամիջանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելել է քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը առավոտյան «Վարդաշեն» ՔԿՀ-ում այցելել է քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին:

"Նարեկի տեսակցությունները (և առհասարակ կապը արտաքին աշխարհի հետ) արգելված էին: Այդ արգելքը հանված է:
Նարեկը բարևներ էր փոխանցում մեր բոլոր պայքարի ընկերներին: Ասել, որ Նարեկի «դուխը տեղն ա», նշանակում է ոչինչ չասել:

Առհասարակ, թվում է, թե մեր քաղբանտարկյալ ընկերներին այցելելիս մենք իրենց պիտի քաջալերենք, բայց ամեն անգամ հակառակն է լինում՝ Մալյանին, Աշոտյանին և մյուս քաղբանտարկյալներին այցելելություններից հետո էներգիայով ես լցվում, հասկանում ես, որ մտքով ու ոգով ստրուկները չեն կարող հաղթել ՊԱՅՔԱՐՈՂ ՄԱՐԴՈՒՆ",- գրել է Մամիջանյանը:


Նշենք, որ այսօր տեղի կունենա Նարեկ Մալյանի գործով հերթական դատական նիստը:


 

Իշխանության քայլերի պատճառով Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է. Սեյրան Օհանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան