Ջերմ զրույց. «Ռուսաց լեզվի և մշակույթի» Արենիի կենտրոնը հյուրընկալեց Արամ Չախոյանին
Հեռուստատեսության համաշխարհային օրվա կապակցությամբ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում տեղի ունեցան տարբեր միջոցառումներ` այդ թվում հանդիպումներ, այցելություն հեռուստաընկերություն։
Արենիում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնը հյուրընկալեց հեռուստահաղորդավար, ռադիոհաղորդավար Արամ Չախոյանին։
Հանդիպումը յուօրինակ զրույց էր, որի ընթացքում շոշափվեցին տիեզերքի, ֆիզիկայի, գրականության մասին, ինչպես նաև այլ բազմաթիվ հետաքրքիր թեմաներ։ Արենիում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնի սաները հեռուստատեսության ու ռադիոյի վերաբերյալ բազմաթիվ հարցեր էին պատրաստել Արամ Չախոյանի համար։
Ջերմ հանդիպումն ավարտվեց հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով։
Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։
Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։