«Ռուսաց լեզվի և մշակույթի» Գանձակի կենտրոնը հյուրընկալել է Արմեն Ամիրյանին
Հեռուստատեսության համաշխարհային օրվա կապակցությամբ «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոններում տեղի ունեցան տարբեր միջոցառումներ` այդ թվում հանդիպումներ, այցելություն հեռուստաընկերություն։
Գանձակում գործող «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնը հյուրընկալեց հայ հաղորդավար, ռեժիսոր, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ (2015-2016 թթ.), Հայաստանի մշակույթի նախարար (2016-2018 թթ.), Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2015 թ.) Արմեն Ամիրյանին։ Նա երեխաներին պատմեց Հայաստանում հեռուստատեսության ծնունդի մասին։ Այն է՝ հեռավոր 1956 թվականի նոյեմբերի 29-ին հեռարձակվել է առաջին հաղորդումը։ Ռեժիսորական վահանակի մոտ էր Ժիրայր Ավետիսյանը, իսկ հեռուստախցիկի առջեւ Նառա Շլեպչյանն էր։
Արմեն Ամիրյանը երեխաներին հետաքրքիր փաստեր ներկայացրեց սոցիալական ցանցերի, ժամանակակից մեդիայի վերաբերյալ՝ զրույցը համեմելով հետաքրքրաշարժ պատմություններով, առասպելներով, որոնք յուրահատուկ կերպով գերեցին պատանիներին։ Նա նաև ընդգծեց լեզուներ սովորելու կարևորությունը, քանզի աշխարհին ներկայանալու, քո հայրենիքի, մշակույթի, ավանդույթների մասին պատմելու համար կարևոր է խոսել աշխարհի լեզվով։
Նա սիրով պատասխաանեց հեռուստատեսության վերաբերյալ կենտրոնի սաներին հուզող հարցերին։ Հանդիպման ավարտին «Ռուսաց լեզվի և մշակույթի» կենտրոնը Արմեն Ամիրյանի կողմից ստացավ նվերներ՝ գրքեր։
Նշենք, որ Կենտրոններց յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝«Տիեզերք», «Գրականություն» և «Արվեստ»։
Մասնակիցների ուսումնական ծրագիրը հարուստ է՝ ներառյալ լեզվի ուսուցում, ընթերցանություն, հանդիպումներ փորձագետների հետ, էքսկուրսիաներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ, տարատեսակ միջոցառումներ։ Նախաձեռնությունը կարևոր է փոքր գյուղերի համար։ Ապագայում նախատեսվում է կենտրոնների գործունեության ընդլայնում։