23.07.2025
Ազնավուրի և Փարաջանովի 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Մասանորիին իր ակտիվ գործունեությամբ հայ-ճապոնական հարաբերությունների և փոխգործակցության զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնումը և հույս հայտնել, որ երկկողմ կապերը կշարունակեն խորանալ ու ամրապնդվել:


Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին համագործակցության համար և վստահեցրել, որ հետագայում ևս կներդնի բոլոր ջանքերը` ի նպաստ Հայաստանի ու Ճապոնիայի հարաբերությունների զարգացման: Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ:


 

Վարչապետն ընդունել է ԳԴՀ տնտեսական համագործակցության նախարարության պետքարտուղարին
Հաջորդ նորություն next
 Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
23.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը