ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 29-ին այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս: Հրամանատարության եւ զինվորների հետ զրույցից հետո ԱԺ նախագահը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է մարտական դիրքեր: Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին Ալեն Սիմոնյանը շնորհավորել է գալիք Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ` մաղթելով անվտանգ եւ խաղաղ տարի: