12.12.2024
ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը
prev Նախորդ նորություն

Լուկաշենկոն Փաշինյանին կոչ է արել հապճեպ որոշումներ չընդունել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշմանը և առաջարկել հապճեպ որոշումներ չընդունել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։


Հայաստանի վարչապետը նախագահ Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։


«Բելառուսի նախագահը հանգիստ արձագանքեց Հայաստանի վարչապետի՝ գագաթնաժողովին մասնակցելու մերժմանը, հասկանալով, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է»,- նշել է Էյսմոնտը։


Նա պարզաբանել է, որ «հրավերն ուղղվել է Հայաստանի վարչապետին այնպես, ինչպես մյուս պետությունների ղեկավարներին». «Ռուսաստանի նախագահը, օրինակ, նաև վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ, ընդունել է հրավերը»,- նշել է մամուլի քարտուղարը։


«Եվ իր փորձից և նմանատիպ իրավիճակներում մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից ելնելով, նախագահը (Լուկաշենկոն-խմբ.) առաջարկել է Հայաստանի վարչապետին չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հետագա քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը»,- հավելել է Էյսմոնտը։