25.11.2024
Երևանում բնակարաններ են օտարել, բայց 500 մլն դրամ հարկ չեն մուծել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Սևանա լիճն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նոյեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և նոյեմբերի 12-ին կազմել է 1900.23մ (12.11.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 5 սմ-ով։


Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։


Ոռոգման նպատակով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի ծավալը կազմել է 228․234մլն. մ³:


Արփա-Սևան ջրատարով նոյեմբերի 6-12-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.794մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 12-ը ներառյալ՝ 103.010մլն. մ³: