22.11.2024
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանել է որոշ սոցցանցերի անհասանելիության պատճառը
prev Նախորդ նորություն

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոն:


Հանրապետության նախագահը շրջայց է կատարել և ծանոթացել նորաբաց կենտրոնի կողմից մատուցվող առողջապահական ծառայություններին, ընդհանուր շենքային պայմաններին և արդիական ու ժամանակակից ստանդարտներին համահունչ բժշկական սպասարկմանը:


«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնը ամբողջությամբ կառուցվել է մասնավոր նախաձեռնությամբ՝ Հայաստանի և արտասահմանի մեր հայրենակիցների և օտարերկրյա ներդրողների աջակցությամբ:


Կենտրոնը հնարավորություն ունի առողջապահական ծառայություններ մատուցել Հայաստանի ազգաբնակչության շուրջ 65 տոկոսին, հագեցված է ժամանակակից բժշկական սարքավորումներով և համապատասխանում է առողջապահական ծառայությունների մատուցման միջազգային ամենաբարձր ստանդարտներին: