23.11.2024
Կրեմլն ակնկալում է, որ և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը մայիսի 25-ին կլինեն Մոսկվայում
prev Նախորդ նորություն

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

Մայիսի 19-ին Մոսկվայում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:


Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:


Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարմանը: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման կարևորությունը:


Նախարար Միրզոյանն ընդգծել է բանակցային գործընթացին զուգահեռ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին: