24.11.2024
Կոռնիձորում բազմահազարանոց երթը շարժվում  է Հայաստան-Արցախ սահման
prev Նախորդ նորություն

Այս կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան ԱԺ տխրահռչակ նախագահի զազրելի արարքը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորումը:


"Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը: Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի:


Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը: Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում:


Սա արձանագրելով հանդերձ՝ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ անընդունելի են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները",- ասված է առաջին նախագահի հայտարարության մեջ: