3.11.2024
«Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» 8 տարեկան է
prev Նախորդ նորություն

Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. 4 հա տարածքում այրվում է մոտ 300 խմ աղբ

Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:


Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 18-ին տեղեկատվություն էր փոխանցվել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ:


Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի երկու ջրատար, քաղաքապետարանի երկու ինքնաթափ բեռնատար, մեկ էքսկավատոր․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։


Մայիսի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում աշխատում են 5 բեռնատար, 5 տրակտոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Ըստ նախնական տվյալների՝ 4 հա տարածքում այրվում է մոտ 300 խմ աղբ։


 

Կոռնիձորում բազմահազարանոց երթը շարժվում  է Հայաստան-Արցախ սահման
Հաջորդ նորություն next
 ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը
01.11.2024
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման քայլերը