22.11.2024
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
prev Նախորդ նորություն

Միրզոյանը Լավրովին հիշեցրել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի մասին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու խնդրի մասին։


Միրզոյանը նշել է, որ մոսկովյան հանդիպումը ևս մեկ առիթ է խոսելու ցավոտ թեմաների, Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։


«Հայաստանը, ինչպես միշտ, կառուցողական տրամադրություն ունի։ Մենք խաղաղություն ենք փնտրում: Ցավոք, իրական իրավիճակն այլ է։ Մենք տեսնում ենք Ադրբեջանի էսկալացիան, տեսնում ենք անցակետի տեղադրում Լաչինի միջանցքում, որը պետք է լիներ Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ, բայց կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ չէ», ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։