Եթե Կատալոնիան անկախանա, ապա անդամություն չի ստանա Եվրամիությունում: Եվրամիությունը որպես անդամ ճանաչում է միայն միասնական Իսպանիան: Այս մասին ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է տնտեսության և ֆինանսների հարցերով եվրակոմիսար Պիեր Մոսկովիսին: Միևնույն ժամանակ նա Կատալոնիայի անկախացումը որակել է քաղաքական ֆանտաստիկայի ժանրից. «Պատկերացնենք`անկախություն է ձեռք բերվել, այդ դեպքում անկախ Կատալոնիան չի լինի ԵՄ անդամ: Եվրամիությունը ճանաչում է միայն մեկ անդամ պետություն՝ Իսպանիան»,- ասել է նա: Եվրակոմիասարի խոսքով, այս ճգնաժամը պետք է կարգավորեն հենց իսպանացիները, ցանկալի է երկխոսության ճանապարհով: