13.07.2025
Պուտին.  ՀՀ-ն ու ՌԴ-ն կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների
15.03.2017
Պուտին. ՀՀ-ն ու ՌԴ-ն կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների

Հայաստասնն ու Ռուսաստանը կարող են անցնել ազգային արժույթներով փոխհաշվարկների: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում: «Առևտրի հետագա ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ մշելով, որ Ռուսաստանը հանդիսանում է ՀՀ առաջատար տնտեսական գործընկերը: Նրա խոսքով՝ երկկողմ առևտրաշրջանառությունը անցած տարի 6% աճ է արձանագրել, ինչը Պուտինի խոսքով լուրջ հաջողություն է, որին հասել են անկայուն գլոբալ կոնյունկտուրայի պայմաններում:  ՌԴ նախագահը նաև նշել է, որ ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ գերազանցել են 3 մլրդ դոլարը, հանրապետությունում գործում է ռուսական կապիտալով շուրջ 2 հազար ձեռնարկություն, ակտիվ զարգանում է համագործակցությունը էներգետիկայի ոլորտում: Պուտինը նաև հիշեցրել է, որ «Գազպրոմի» աջակցությամբ վերչանորոգվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որի հզորությունը հասցվել է 480 Մգվտ, իսկ «Ռոսատոմը» արդիականացնում է ԱԷԿ-ը: