26.11.2024
Լավ հնարավորություն ունենք՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար․ Կարեն Կարապետյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջան–Վրաստան–Իրան–Թուրքիա.Նոր էներգետիկ–տրանսպորտային միջանցք

Ադրբեջան–Վրաստան–Իրան–Թուրքիա քառակողմ ֆորմատի ստեղծման համար կան մի քանի պատճառներ, սակայն առաջնայինն անվտանգությունն է։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։

Նա նշել է, որ չորս երկրները հետաքրքրված են տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանմամբ։ Երկրների միջև զարգանում են կապերը նաև տրանսպորտի ու էներգետիկայի ոլորտում։


Անդրադառնալով Իրանի միացմանը Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա ֆորմատին նա ընդծել է, որ դա կապված է նաև Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման հետ։

Ըստ քաղաքագետի, Իրանը հետաքրքրված է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծով` Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով դեպի Սև ծով ու Թուրքիա դուրս գալու համար։ Մուսաբեկովը հավելել է, որ Հարավ–Արևմուտք միջանցքն օգուտներ կբերի Բաքվին։