26.11.2024
Ադրբեջան–Վրաստան–Իրան–Թուրքիա.Նոր էներգետիկ–տրանսպորտային միջանցք
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ–ում հսկողության համակարգերը կգործեն միասնական կանոններին համապատասխան․ Սարգսյան

ԵԱՏՄ–ում հսկողության համակարգերը պետք է գործեն միասնական կանոններին համապատասխան։ Այս մասին մարտի 18-ին՝ «Բելառուս 1»–ի եթերում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։


«Մենք պետք է հիմնավորապես աշխատենք քաղաքականության համաձայնեցման եւ ընդհանուր օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ, որպեսզի ԵՏՄ–ում հսկողության համակարգերը գործեն միասնական կանոններին համապատասխան։ «Կաթնային քննարկումների» հարցն ընդգրկված է կոլեգիայի նիստի օրակարգում, համապատասխան նյութերն ուղարկվել են բոլոր երկրներին։ Սա թույլ կտա նրանց ծանոթանալ փաստաթղթերի հետ, հանձնաժողովին ուղարկել իրենց առաջարկներն ու նկատառումները»,–ասել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ ռուսական կողմից սպասում են պարզաբանումների, թե ինչու է այս կամ այն նորմը խախտվել։


Տիգրան Սարգսյանը խոսել է նաեւ այս ոլորտում վերազգային մարմնի լիազորությունների ընդլայնման անհրաժեշտության մասին, որ երկրներն իմանան, որ կանոնավոր կերպով դաշնակցային նորմերի իրականացման դիտարկումներ կանցկացվեն։ Նա կարծիք է հայտնել, որ 1.5-2 տարվանից նոր գումարման կոլեգիան կարող է այդ լիազորությունը ստանալ։