Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ երկրի նոր ղեկավար Էմանուել Մակրոնն իր հետ համեմատած «ավելի լավն է»: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Canard Enchaine թերթին, որի համարը վաճառքի կհանվի հունիսի 7-ին: «Տարիքիս հետ ես ավելի «համեստ եմ» դարձել. Մակրոնն այդ ես եմ, ուղղակի ավելի լավը», -Սարկոզիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:«Այդ տղան աներևակայելի է: Նա անբասիր է աշխատում: Եթե նա չանի այն սխալները, որոնք ես արեցի, ապա հեռու կգնա, մենք չենք կարողանա նրան կանգնեցնել»,- հավելել է Սարկոզին:Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզին հորդորում էր քվեարկել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի դեմ, բայց, այդուհանդերձ, չէր էլ պաշտպանում Մակրոնի ծրագիրը։