Իսրայելը չի հանդուրժի Իրանի ռազմական ներկայությունը իր սահմաններին, այդ թվում Սիրիայում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Մենք բազմիցս պարզաբանել ենք, որ չեն ընդունում Իրանի ձեռքում միջուկային զենքի առկայությունը, եւ թույլ չենք տա, որպեսզի Իրանը ռազմական ներկայություն ապահովի մեր սահմանների մոտակայքում՝ Սիրիայում կամ ցանկացած ուրիշ վայրում: Սերունդների աշխատանքի շնորհիվ մենք ոչնչից ամեն ինչ ենք ստեղծել եւ անհնար է ամեն ինչ ոչնչի վերածել»,- ասել է Նեթանյահուն: