10.01.2025
Շարմազանով. Նախկին նախարարների հնարավոր եռյակ-դաշինքը նրանց խնդիրն է
14.12.2016
Շարմազանով. Նախկին նախարարների հնարավոր եռյակ-դաշինքը նրանց խնդիրն է

Սահմանադրությունը որևէ մեկին չի արգելում զբաղվել քաղաքականությամբ, այդ թվում՝ պաշտոնաթող պաշտոնյաներին։ Նախկին նախարարների հնարավոր եռյակ-դաշինքը նրանց խնդիրն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն իր «Համախմբում» կուսակցության հետ, ՀՀ նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», իսկ ըստ մամուլի՝ քաղաքական այդ գործընթացին պատրաստվում է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս: Հարցին, թե որքանո՞վ է ՀՀԿ-ն մրցակից համարում «Համախմբում»- «Ժառանգություն» տանդեմը, Շարմազանովը նշել է, որ չի կարող խոսել մի բանի մասին, ինչը դեռ գոյություն չունի: Բայց, մատնանշել է նա, վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց են տվել, թե ովքեր են ընդդիմադիր դաշտի ամենահավանական ֆավորիտները: Նա չի բացառել, որ Էդմոն Մարուքյան- Նիկոլ Փաշինյան- Արամ Սարգսյան միությունից հետո հնարավոր են այլ նոր դաշինքներ. «Բայց ՀՀԿ-ն պատրաստ է ազատ, հավասար, մրցակցային պայմաններում մրցակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, անկախ նրանից՝ դա կլինի պաշտպանության նախկին նախարար, մեծահարուստ նախկին կամ ներկա, երիտասարդ եռյակ-դաշինք, թե այլ մի օպոնենտ: Ժողովուրդն է իր ընտրությամբ որոշելու, իսկ մենք չենք տարբերակում ու հատուկ թիրախներ չենք ընտրում»,-հավելել է ԱԺ փոխնախագահը: