Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի առաջին գնացքը կգործարկվի այս տարվա սեպտեմբերին։ Այդ մասին Milliyet–ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլան։Նա նշել է, որ այդ ուղղությամբ առաջին գնացքը կուղարկվի սեպտեմբերին` բեռները Չինաստանից կուղղվեն դեպի Լոնդոն։Ըստ նրա, ԲԹԿ–ով հնարավոր է տարեկան տեղափոխել 34-35 միլիոն տոննա բեռ։Նախնական փուլում ԲԹԿ–ով հնարավոր կլինի տեղափոխել մինչև մեկ միլիոն ուղևոր և 6,5 միլիոն տոննա բեռ։