Ռուսաստանն ամրապնդվում է Թուրքիայի ու Իրանի սպառազինությունների շուկաներում: Թուրքիայի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանավորվածությանը զուգահեռ Ռուսաստանը պայմանագիր է կնքում Իրանի հետ ռուսական Т-90 տանկեր մատակարարելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Իզվեստիա»-ն, ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմիր Կոժինի խոսքով՝ պայմանագրով նախատեսվում է մեծ խմբաքանակ մատակարարել։ «Հստակ գումարը չեմ կարող նշել, քանակությունը մեծ է»,- ասել է նա։ Ռազմավարության եւ տեխնոլոգիայի ռուսական վերլուծության կենտրոնում նշել են, որ գործարքի արժեքը կարող է գերազանցել 1 մլրդ դոլարը, իսկ տանկերի քանակը՝ մի քանի հարյուրը։